Events Tour-ը Ձեզ նվիրում է հիասքանչ պահեր, որոնց մասին անմոռանալի հիշողությունները կուղեկցեն Ձեզ ողջ կյանքի ընթացքում. Մեր ծառայությունները ներառում են`

  • Ընդհանուր և թեմատիկ էքսկուրսիաներ Հռոմում` հայերեն և ռուսերեն լեզուներին տիրապետող ուղեկցորդի հետ

  • Անհատական ճամփորդական ծրագրերի կազմում` անհատ տուրիստների և գործարար ճամփորդների համար

  • Ցանկացած տեսակի տեղափոխում ( ինչպես նաև դիմավորում Ֆյումիչինո օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց )

  • Տուրիստական կառուցվածքների ընտրություն և նախապես պատվիրում

  • Թարգմանիչ-օգնականի ծառայություններ` մասնավոր անձանց և ոչ մեծ խմբերի համար

  • Մասնավոր վիլլաների նախապես վարձակալում և օգնություն զբոսանավերի ընտրության մեջ, ավտոմեքենաների վարձակալում և այլն

  • Արհեստավարժ մասնագետի ծառայություններ - ֆոտոալբոմների և վիդեոֆիլմերի ստեղծում

  • Արհեստավարժ անձնական "շոպեր" - թարգմանչի ծառայություններ` գնումներ կատարելու համար Հայախոս ուղեկցորդի ծառայություններ

  •  

    Բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ, - ասում է հին իմաստությունը: ("All roads lead to Rome") Միայն հավերժական քաղաքում լինելով` կարելի է զգալ նրա ողջ հզորությունը և կախարդանքը, ընկղմվել Հռոմի գեղեցկության մեջ, պարուրվել հռոմեական շնչով: Եվ դրա համար պետք չէ սպասել հարմար եղանակի: Հռոմում անցկացրած տարվա ցանկացած եղանակ Դուք մեկընդմիշտ կհիշեք: EventsTour - ը հրավիրում է Ձեզ տպավորիչ և անմոոանալի ճամփորդության Հռոմով: Իսկ եթե Դուք գործուղման եք, և Ձեզ համար թանկ է Ձեր ժամանակը, մի մոռացեք զանգահարել մեզ: EventsTour-ը հատուկ Ձեզ համար կկազմակերպի կարճատև,բայց հագեցված էքսկուրսիա Հռոմով, կհարստացնի Ձեր ֆոտոալբոմները Հռոմի տեսարժան վայրերի լուսանկարներով, իսկ արհեստավարժ ուղեկցորդը Ձեզ կօգնի գնումներ կատարել Ձեր իսկ նախընտրած աշխարհահռչակ ֆիրմաների խանութներում:

    Օգտվեք "Matchless Islet" -ից և EventsTour -ը հոգ կտանի, որպեսզի Ձեր անմոռանալի պահերն Իտալիայում դեռ շատ երկար հիշվեն: Կարևոր չէ, թե քանի անգամ եք Դուք կինոֆիլմերում կամ գովազդի մեջ տեսել Վենետիկը. իրական Վենետիկը Ձեզ կթվա ավելի հեքիաթային և սյուրռեալիստական, քան Դուք մինչ այդ կարող էիք պատկերացնել: Նույնիսկ աշխարհի բոլոր ուղեցույցները չեն կարող Ձեզ օգնել` պատկերացնելու քաղաքի ողջ էկզոտիկ գեղեցկությունը, որի մեջ է մտնում նաև Սուրբ Ղազար կղզին` հայկական մշակույթի նշանավոր կենտրոններից մեկը:

    123456789012345

     

     


     

    EventsTour © 2010